Լեսթերը շարունակում է անպարտելի մնալ
ՍպորտԱնգլիայի պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Լեսթերը» կարողացել է փրկել հանդիպումը «Սթոք Սիթիի» հետ խաղում, չնայած որ առաջին խաղակեսից հետո «Լեսթերը» պարտվում էր 0:2 հաշվով: Այս խաղից հետո «Լեսթերը»(3 հաղթանակ, 3 ոչ-ոքի) վաստակել է 12 միավոր եւ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: «Սթոքը»(3 ոչ-ոքի, 3 պարտություն) 3 միավորով 18-րդ տեղում է:
«Սթոք» - «Լեսթեր»՝ 2:2
Գոլերը՝ Բոյան 13, Ուոլտերս 20 – Մահրեզ 51 (11 մետ.), Վարդի 69
Ստորեւ կարող եք ծանոթանալ նաեւ զուգահեռաբար տեղի ունեցած այլ խաղերի արդյունքներին.
«Սուոնսի» - «Էվերթոն»՝ 0:0
«Բորնմութ» - «Սանդերլենդ»՝ 2:0
Գոլերը՝ Ուիլսոն 4, Ռիչի 9
«Նյուքասլ» - «Ուոտֆորդ»՝ 1:2
Գոլերը՝ Յանմատ 62 – Իգհալո 10, 28