ԱԺ–ում սահմանադրական փոխությունների քննարկումներն ունեցել են աննախադեպ մեծ հեռուստալսարան. Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն
Քաղաքականtert.am-ը գրում է.
Ազգային Ժողովում ավարտվեցին սահմանադրական բարեփոխումներին նվիրված լսումները, որոնք «Հայց ազգային կոնգրես» խմբակցության առաջարկով հեռարձակվեցին նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։
Tert.am-ը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք այսօր հնարավոր է գնահատել հեռուստալսարանը և ինչ արձագանքներ է ստացել Հանրայինը հեռարձակված լսումների մասին։
Մարգարիտա Գրիգորյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին, նշեց. «Հանրային հեռուստաընկերությունն անշուշտ չէր կարող շահագրգիռ չլինել նման կարևորագույն փաստաթղթի քննարկումները լայնորեն լուսաբանելու կարևորության հարցում, և արձագանքեց Ազգային Ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումներն ուղիղ եթերում հեռարձակելու խնդրին` օպերատիվ կերպով ապահովելով այն։ Քննարկումները հեռարձակվել են Հանրային հեռուստաընկերության` հանրապետությունում հասանելիության ողջ ծածկույթում։ Այսօր արդեն կարող ենք պատկերացում կազմել նաև ուղիղ հեռարձակման դիտողականության մասին: Պիտի նշեմ, որ խորհրդարանական քննարկումներն իրականում ունեցել են մեծ լսարան, բարձր դիտողականություն հանրապետության ողջ տարածքում` մայրաքաղաքում և մարզերում, իսկ հարց ու պատասխանի և ամփոփիչ ելույթների ամենահետաքրքիր ժամերին ուղիղ եթերն ընդհանրապես հանդիսացել է ողջ հեռուստաեթերի ընդգծված առաջատարը»։