Վարդարի հաղթարշավը ընդհատվել է
ՍպորտՄակեդոնիայի գործող չեմպիոն «Վարդարը» հինգ անընդմեջ հաղթանակներից հետո ոչ-ոքի է խաղացել, ինչի արդյունքում զրկվել է միանձնյա առաջատարի կարգավիճակից: Նրա հիմնական մրցակիցը «Շկենդիան» հաղթանակ է տարել եւ այժմ 18 միավորով առաջին տեղում է, «Վարդարը» 17 միավորով երկրորդ տեղ է նահանջել:
«Վարդարի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Նա 56-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով: Կիսապաշտպան Արտակ Դաշյանը մնացել է պահեստայինների նստարանին:
«Ռենովա» - «Վարդար»՝ 0:0