Երևան, 10.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքում Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3 Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն Մարուքյան Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ «ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Հունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. Մարուքյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները «Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներում


Ամենահայտնի երկրպագուն, ով ֆուտբոլային աշխարհին ստիպեց իրեն որբացած զգալ

Lifestyle

Սեպտեմբերի 16-ին կյանքից հեռացավ ֆուտբոլային աշխարհի ամենահայտնի երկրպագուն՝ Կլովիս Ֆերնանդեսը, ով Բրազիլիայի հավաքականի հետ շրջել էր ամբողջ աշխարհով:

Վերջին Մունդիալի լավագույն կադրերը Գերմանիային հաղթական գավաթը հանձնելու, Խամես Ռոդրիգեսի հիանալի գոլի կամ էլ Լեո Մեսսիի՝ լավագույն ֆուտբոլիստի կոչման և եզրափակչում պարտվելու կադրերը չէին: Գլխարկով, բարեհոգի պապիկը՝ հագին Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկը, կրծքին սեղմած առաջնության գավաթի կրկնօրինակը, լաց էր լինում սիրելի թիմի՝ կիսաեզրափակչում 1:7 հաշվով կրած պարտությունից հետո: Այդ դրվագի տեսագրությունն ու լուսանկարները շրջեցին ամբողջ աշխարհում, ու եթե մինչև այդ Կլովիս Ակոստա Ֆերնանդեսին մի քանի տասնյակ միլիոն ֆուտբոլասեր գիտեր, հատկապես Լատինական Ամերիկայում, ապա Մունդիալ 2014-ից հետո աշխարհի համար առաջին մարզաձևի միլիարդավոր երկրպագուներ ճանաչեցին նրան: Ֆերնանդեսը երբեք երկրպագուական ընդհարումների մեջ չի մտել, բայց կյանքի կեսը նվիրել է ազգային ընտրանուն, նրա հետ է եղել ու միշտ աջակցել:

Բրազիլացիների մեծ մասի նման, նա էլ ծնողներից էր ժառանգել ֆուտբոլի ու ազգային հավաքականի նկատմամբ սերը: Երբ Կլովիսը դեռ մանուկ էր, հայրը դուրս էր գալիս բակ ու հրավառություն կազմակերպում Պելեի մասնակցությամբ Մունդիալ 1958-ի և 1962-ի հաղթանակների պատվին: Արդեն պատանեկության տարիներին, երբ հեռուստացույցով հետևում էր խաղերին, ծնվեց աշխարհի առաջնությանը միանալու, խաղերին մարզադաշտից հետևելու և հավաքականին աջակցելու երազանքը: Տնային առաջնության մասին երազել այդ ժամանակ նույնիսկ չէր կարելի:

«Ինչ արած. եթե աշխարհի գավաթը մեզ մոտ չի գալիս՝ մենք կգնանք նրա մոտ»,-որոշեց Կլովիս Ֆերնանդեսը: Մինչև 1990 թվականը նա սովորական բրազիլացի ֆուտբլասերի կյանք էր վարում. երեխաներին էր մեծացնում, զբաղվում էր պիցցայատան գործերով, ազատ օրերին գնում էր երկրպագելու սիրելի «Գերմիուին» և, իհարկե, հավաքականին: Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունից մի քանի ամիս առաջ Կլովիսը որոշեց՝ ժամանակն է. նա վաճառեց պիցցայատունը, կնոջ համար դաշնամուր գնեց, ինչի մասին վերջինս երկար տարիներ երազել էր, և ստացավ կնոջ համաձայնությունը՝ մեկնելու հեռավոր Իտալիա՝ դեպի աշխարհի առաջնություն: Ընտանիքի բարեկամներն ու ընկերները չարախոսում էին, թե միջին տարիքի ճգնաժամ է, իսկ Կլովիսը պարզապես ցանկանում էր ամենագլխավոր առաջնության ընթացքում հարազատ ընտրանու կողքին լինել:

Իտալիայում Ֆերնանդեսը ստիպված էր աշխատել ուրիշի պիցցայատանը՝ երկարատև ճանապարհորդության ծախսերը հոգալու համար: Նա մեկ ամսվա ընթացքում եղավ ամբողջ Ապենինյան թերակղզում, բայց առաջին Մունդիալը նրան երջանկություն չբերեց. բրազիլացիները 1/8 եզրափակչում դուրս մնացին պայքարից՝ պարտվելով Արգենտինային: Կատարվածը միայն խթան հանդիսացավ Ֆերնանդեսի համար: 35 տարեկանում նա ասես նոր կյանք սկսեց. ճանապարհորդություններ, նոր ծանոթություններ, նոր վայրեր ու նոր տպավորություններ: Երեխաները մեծանում էին, կինն էլ ըմբռնումով էր մոտենում ամուսնու ֆուտբոլային կրքին: Իր երկրորդ Մունդիալին՝ ԱՄՆ-ում, Կլովիսն արդեն որդու՝ Ֆրանկո Դանիելի ընկերակցությամբ մասնակցեց: Որդին հորն օգնում էր անգլերենի թարգամնության հարցում: Ֆերնանդեսը բացառապես պորտուգալերեն էր խոսում և երկար տարիներ ճանապարհորդեց աշխարհով մեկ պնդելով, որ ֆուտբոլը շփման համար միջազգային լեզու է:

Կլովիսը պատմում էր, որ ԱՄՆ-ում զգացել էր, թե ինչ է իսկական էյֆորիան, երբ անձամբ ականատես էր դարձել Բրազիլիայի հավաքականի Մունդիալում նվաճած 4-րդ գավաթին: Նա հանդիպել էր նաև Իտալիայից իրեն ծանոթ տարբեր հավաքականների երկրպագուներին: Ատիճանաբար իսկական խմբավորում ձևավորվեց, որն ավելի ուշ «Gaucho da Copa» անունը ստացավ: Կլովիսն իսկական բրազիլացի կովբոյի՝ գաուչոյի տեսք ուներ: Փոքրաթիվ, բայց գունեղ ու աղմկոտ խմբին իրենց շնորհակալությունն էին հայտնում ֆուտբոլիստները, նրանց մասին գրում էին թերթերում: Շուտով Ֆերնանդեսն ու նրա ընկերները ոչ միայն իրենց գումարն էին ծախսում ճամփորդելու վրա, այլ նաև աջակցություն և օգնություն էին ստանում հովանավորներից: Մյուս գաուչոները եկան ու գնացին, բայց Ֆերնանդեսը երբեք չլքեց իր զբաղմունքը, որ դարձել էր նրա կյանքի աշխատանքը: Այցելած քաղաքների ու երկրների նշաններով գլխարկը, բեխերը նշմարվում էին Բրազիլիայի մասնակցությամբ ընթացող բոլոր Մունդիալների ժամանակ: Նա եղել է բոլոր մայրցամաքներում, օլիմպիական հավաքականին ուղեկցել է Լոնդոնում, Ճապոնիայում և Կորեայում, որտեղ բրազիլացիներն աշխարհի հնգակի չեմպիոն դարձան, եղել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: 25 տարիների ընթացքում նա եղել է 60 երկրներում, հավաքականի մասնակցությամբ 180 հանդիպման է հետևել, մասնակցել է աշխարհի 6 առաջնություններին, Ամերիկայի գավաթին, Կոնֆեդերացիաների գավաթին, Օլիմպիական խաղերին ու նույնիսկ Եվրոպայի առաջնությանը՝ որպես բրազիլացի հյուր: Նա ցանկացած պրոֆեսիոնալ ֆուտբոլիստից շատ խաղեր է դիտել, այս ցուցանիշով առաջ անցել Կաֆուից, Մաթեուսից ու բոլորից:

Բրազիլիայում անցկացված Մունդիալը ֆուտբոլի հայտնի երկրպագուի փառքի գագաթնակետն էր: Այդ անգամ նա հյուրընկալ տանտիրոջ դերում էր: Ֆերնանդեսն այդ ժամանակ արդեն իսկական աստղ դարձավ. նա հայտնվում էր տեսախցիկների ուշադրության կենտրոնում բոլոր խաղերի ժամանակ, մյուս հավաքականների երկրպագուները լուսանկարվում էին նրա հետ ու ինքնագիր վերցնում, իսկ բրազիլացիները պաշտում էին որքան կարողանում էին: Տանն ընթացող Մունդիալի ժամանակ Կլովիսն առաջին անգամ հանրության մեջ հայտնվեց ոչ միայն որդու, այլ նաև թոռնուհու հետ, ով պապից էր ժառանգել ֆուտբոլի ու ազգային հավաքականի հանդեպ սերը:

Ցավոք, Գաուչոյի կյանքի վերջին Մունդիալը հավաքականին նվիրած 25 տարիների ընթացքում ամենացավոտը դարձավ: Բրազիլացիները Գերմանիային 1:7 հաշվով պարտվեցին կիսաեզրափակչում: Պարտության դառնությունն այնքան շատ էր, որ 59-ամյա Ֆերնանդեսը չկարողացավ զսպել արցունքները: Կլովիսի տխուր լուսանկարները դիտելով ասում էին՝ «Աշխարհի ամենատխուր մարդը»: Նա մաքրեց արցունքներն ու վարվեց այնպես, ինչպես կաներ ֆուտբոլային հեքիաթի բարի պապիկը՝ իր մշտական ուղեկիցը դարձած գավաթը նվիրեց փոքրիկ աղջնակին, ով մայրիկի հետ երկրպագում էր Գերմանիայի հավաքականին: «Ոչինչ: 4 տարի անց Բրազիլիան չեմպիոն կդառնա Ռուսաստանում»,-համոզված էր Կլովիսը:

 

Ցավոք, Գաուչոն չի կարողանա ներկա լինել իր կյանքի 7-րդ Մունդիալին: Ժպտերես Կլովիսը 10 տարի ապրում էր երիկամի քաղցկեղով: Մի՞թե կարելի էր պատկերացնել, որ դաշտում ժպտացող, հակառակորդների երկրպագուների հետ շփվող այդ մարդուն խաղից հետո հիվանդանոցն ու քիմիոթերապիան էին սպասում: Քաղցկեղի դեմ հաղթանակ տանելու համար Ֆերնանդեսը դադարել էր ալկոհոլի օգտագործումը, հրաժարվել վատ սովորություններից, քաղաքից հեռացել էր գյուղ, բայց չէր սպանել կիրքը հավաքականի նկատմամբ: Անցյալ ամռանը, բուժման հերթական կուրսն ընդունելուց հետո, ասես ոչինչ էլ չէր եղել, նա մեկնեց Չիլի՝ հետևելու Ամերիկայի գավաթին: Ցավոք, այդ անգամ էլ բրազիլացիները հաղթող դուրս չեկան, իրենց գլխավոր երկրպագուին էլ չերջանկացրին:

Սակայն Կլովիսը չէր նահանջում. «Ես 60 տարեկան եմ, շրջել եմ ամբողջ աշխարհով, Բրազիլիայի երկու հաղթանակ եմ տեսել աշխարհի առաջնությունում: Մի՞թե կարող եմ որևէ բանի համար զղջալ: Նոր մրցաշարեր ու նոր հաղթանակներ կլինեն մերոնց կողմից»:

Կլինեն, բայց արդեն առանց նրա: Օգոստոսին Կլովիս Ֆերնանդեսը հրաժարվեց քիմիոթերապիայի հերթական կուրսից, որպեսզի վերջին շաբաթները ընտանիքի հետ անցկացնի՝ երեխաների ու թոռների ընկերակցությամբ: Կլովիս Ֆերնանդեսը ֆուտբոլային ամբողջ աշխարհին ստիպեց իրեն որբացած զգալ ու մեկնեց վերջին ճանապարհորդությանը:

Աղբյուր՝ Sport.times.am

Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Մերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետ«Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումԽնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՀայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՀունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրներըՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումԱրտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան