Հայտնի է՝ երբ է Շարապովան վերադառնալու կորտ
ՍպորտԱշխարհի երրորդ ռակետ Մարիա Շարապովան ընդունել է Ուհանի (Չինաստան) մրցաշարի կազմակերպիչների «wild card»-ը: Մրցաշարն անցկացնելու է սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը: Հիշեցնենք, որ ռուս թենիսիստուհին աջ ոտքի վնասվածքի պատճառով կորտ դուրս չէր եկել «Ուիմբլդոն 2015»-ից հետո և բաց էր թողել ԱՄՆ-ի Բաց առաջնությունը:
Հավելենք, որ թոփ-10 թենիսիստուհիներից Ուհանի մրցաշարին չի մասնակցելու միայն առաջին ռակետ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը: