ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Արփինե Հովհաննիսյանին փոխարինողի վերաբերյալ որոշում դեռ չկա
ՔաղաքականԵվրոպայի խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության կազմում Արփինե Հովհաննիսյանի փոխարինողի վերաբերյալ որոշում դեռևս չկա:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
«ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Արփինե Հովհաննիսյանին փոխա րինողի վերաբերյալ որոշում դեռևս չկա: Երբ լինի, որոշում, մենք այդ մասին հանրությանը տեղյակ կպահենք»,- ընդգծեց ԱԺ փոխանախագահը:
Արփինե Հովհաննիսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում: Ազգային ժողովում նրան փոխարինել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Արփինե Հովհաննիսյանի հեռանալուց հետո թափուր են մնացել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամի և ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի տեղերը: