Զումա. Չէինք զարմացել Կոստայի պահվածքից
Սպորտ«Չելսիի» պաշտպան Կուրտ Զուման հայտարարել է, որ չի զարմացել թիմակից Դիեգո Կոստայի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում ցուցադրած պահվածքից: Հիշեցնենք, որ այդ խաղում «ազնվականները» հաղթեցին 2:0 հաշվով, իսկ Կոստան խախտեց կանոնները Կոսյելինիի նկատմամբ, պրովակացիայի դիմաց, ինչի արդյունքում խաղադաշտից հեռացվեց Գաբրիել Պաուլիստան:
-Մենք չէինք զարմացել Կոստայի պահվածքից, քանի որ լավ ենք ճանաչում նրան: Բոլորը գիտեն, որ Կոստան սիրում է պրովոկացիայի ցիմել, որպեսզի մրցակիցներին հանի հունից և վերջիններս վնասեն իրենց թիմերին: Խաղադաշտում նման բաներ տեղի են ունենում, բայց իրականում Դիեգոն հիանալի տղա է: Մենք ուրախ ենք, որ նրա հետ ենք խաղում,-Զումայի խոսքը մեջբերված է «beIN Sport»-ից: