Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը ցանկանում է տեղափոխվել Ռեալ
ՍպորտՄադրիդի «Ատլետիկոյի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»,- այդ մասին տեղեկացնում է «AS»-ը:
Ամռանը հայտնի է դարձել, որ 24-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը 65-ից դարձավ 80 մլն եվրո, ինչը ռեկորդային է մադրիդցիների պատմության մեջ։
«Ատլետիկոյի» կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 5 խաղում Գրիզմանը խփել է 3 գոլ եւ կատարել երկու արդյունավետ փոխանցում։