Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»


Հերի'ք է, հայրենիքը տանուլ են տալու, ժամանակը չէ՞ նրանց պատժելու. Մանվել Եղիազարյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ՀՀԿ գլխավոր գրասենյակի մոտակայքում «ինքնիշխանության երթ»-ից հետո ծեծի է ենթարկվել ակցիայի մասնակից, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Սա առաջին դեպքը չէ, երբ մեր երկրում ծեծի են ենթարկվում հայրենիքի համար կռված ու արյուն թափած ազատամարտիկները:

Տեղի ունեցածի վերաբերյալ Orer.am-ը զրուցեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ, ով նախեւառաջ նշեց, որ «ազատամարտիկ» հասկացողությունը շատ սահմանափակ է, այսինքն՝ նա մարդ է, ով մարտնչում է ազատության համար զենքը ձեռքին: «Պատերազմի դաշտ մեկ անգամ եկողն էլ է ազատամարտիկ, հինգ անգամ եկողն էլ ազատամարտիկ, սակայն Սմբատ Հակոբյանն ազատամարտիկ չէ, նա հիմնադիրն է մեր պետականության, նա առաջիններից է եղել, ով ջոկատ է հավաքել, ջոկատ է ստեղծել, նա մեր պետության հիմնադիր հրամանատարներից մեկն է եղել: Ազատամարտիկ բառը հենց այնպես չէ, որ ստեղծվել է: Դա հավասարեցնում է բոլորիս, իսկ մի՞թե այն ժողովուրդը, որն ակտիվ էր 1990-ական թվականներին, ազատամարտիկ չէ: Հիշում եմ, երբ մենք Մարտունաշենում, Գետաշենում շրջափակման մեջ էինք, գյուղն էինք պաշտպանում, 2-3 կին եկան, որոնք 55 տարեկան էին, իսկ ես այդ ժամանակ 30 էի, նրանք մեզ բերեցին 4 զենք ու 3 տուփ ծխախոտ: Մենք հոգաչափ շնորհակալ ենք նրանցից, այդ կանայք ազատամարտիկներ էին, ովքեր ուղղաթիռով հասել էին մեզ մոտ օգնություն բերելու համար»,- վերհիշելով պատերազմական տարիները՝ նշեց Մանվել Եղիազարյանը:

Ըստ նրա՝ արդեն իսկ եկել է ժամանակը, որ ամեն բան իր անունով կոչենք: «Սմբատ Հակոբյանը մշտապես ու մինչեւ այս պահը եղել է ժողովրդի կողքին ու կիսել է ժողովրդիս տառապանքն ու ցավը: Ես չգիտեմ, թե ովքեր են նրան ծեծել տվել, բայց ամեն դեպքում, մենք այսօր տղաներով հավաքվելու ենք հիվանդանոցի բակում ու հարցնելու եմ, թե արդյոք ժամանակը չէ խոտորնակին խոտորնակով պատասխանել»,- ասաց հրամանատարը` հավելելով, որ ազատամարտիկներին նման պահվածքով չեն վախեցնի: «Ասեմ ձեզ՝ մենք այնպիսի սարսափելի վիճակում ենք տեսել մեր մարտական ընկերներին կռվի դաշտում, որ նման բաներով մեզ չեն վախեցնի: Մեր ընկերներին երեք օր արեւի տակ մեխել էին, մենք ուզում էինք նրանց դիակները վերցնել, հետ բերել հայրենիք: Դուք իրավիճակ պատկերացրեք, երբ միանգամից 70 սպանված կա մի վայրում` դիակների հոտը պարզապես խեղդում էր, չէինք կարողանում մոտենալ, բայց մենք մեր տղերքին հետ բերեցինք: Սմբատ Հակոբյանին հասցված վնասները շատ ուժգին էին, բայց մենք դրանից չենք վախենում, այլ վախենում ենք նրանից, որ այսօր հակառակորդը սահմանին հոխորտում է, կրակում են խաղաղ բնակիչների ուղղությամբ ու մարդիկ չեն կարողանում բերքը հավաքել, որ ապրեն: ժողովուրդը խուճապի մեջ է, իսկ ինչ-որ մի հղփացած անասուն իմ մարտական ընկերոջ, հայ զինվորի վրա ձեռք է բարձրացնում: Սմբատ Հակոբյանը կարող էր կռվեր ու տասնյակ մարդիկ ոգեւորվեին ու գնային հայրենիքը պաշտպանելու: Նրանք դա են կոտրում, մեր հայրենիքը դիտավորյալ են թողնում անպաշտպան, որ տան թուրքերին, ես նման հանգուցալուծման եմ եկել այդ հարցի հետ կապված, տա Աստված՝ ես սխալվեմ, բայց դա դատապարելի է, նրանք ովքե՞ր են, որ մեր դատաստանը տան: Մենք արդեն կորցնելու բան չունենք, կորցրել ենք մեր երեխաների ճակատագիրը, մենք հանգիստն ենք կորցրել, մեր պատիվն ենք կորցրել, բայց հայրենիքը տալն իմաստ չունի: Եթե այսպես շարունակվեց, բոլորը գնալու են, հերի'ք է, հայրենիքը տանուլ են տալու, ժամանակը չէ՞ նրանց պատժելու»,- հավելեց ազատամարտիկը:

Սոսե Չանդոյան

Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին