«Ուրալ»-ի մարզչի պաշտոնակատարը խոսել է Մանուչարյանի վնասվածքի մասին
ՍպորտԵկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վադիմ Սկրիպչենկոն խոսել է վնասվածք ստացած Էդգար Մանուչարյանի մասին:
«Էդգար Մանուչարյանը շարունակում է վերականգնման կուրս անցնել: Սակայն առկա ցավերը չեն թողնում, որ նա կարողանա մարզվել ընդհանուր խմբում»,- Արմենպրեսի հաղորդմամբ` Վադիմ Սկրիպչենկոյի խոսքերը մեջ է բերում Sport-express կայքը:
Մանուչարյանը վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում` «Թերեկ»- հետ խաղում՝ վնասելով ծնկամկանը: Ընթացիկ առաջնությունում Մանուչարյանը մասնակցել է 7 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ: