Ռամոսի մասնակցությունն «Ատլետիկի» դեմ խաղին բացառված է
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը չի կարողանա օգնել թիմին Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ արտագնա խաղում։
Ինչպես գրում է «Marca»-ն, Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը միայն հրաշքով կարող է մասնակցել այդ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ Ռամոսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի՝ Դոնեցկի «Շախտյորի» հետ հանդիպման ժամանակ վնասվածք էր ստացել։ Նշվում է, որ այսօր Ռամոսը մարզվել է անհատական ծրագրով։