Օբամեյանգ. Կարծում եմ՝ «Բավարիան» չեմպիոն չի դառնա
ՍպորտԴորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարծում է՝ Գերմանիայի 2015-16թթ. առաջնությունում «Բավարիան» չեմպիոն չի դառնալու: Առաջնության 5-րդ տուրից հետո դորտմունդյան և մյունխենյան թիմերն ունեն 15 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
-Իհարկե, առաջնությունում «Բավարիան» ֆավորիտ է, բայց մենք ցանկանում ենք հնարավորինս բարդացնել մյունխենցիների կյանքը: Մենք հիանալի մեկնարկ ենք գրանցել և մեզ լավ են զգում: Կարծում եմ՝ այս մրցաշրջանում «Բավարիան» չեմպիոն չի դառնա,-Օբամեյանգի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հավելենք՝ Օբամեյանգը մասնակցել է Գերմանիայի ընթացիկ առաջնության բոլոր խաղերին, խփել է 6 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում: