Կամո Հովհաննիսյանը պարգևատրվել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով
ՔաղաքականՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 70-ամյակի առթիվ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանին սեպտեմբերի 23-ին պարգևատրել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորելով նրան՝ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Կամո Հովհաննիսյանը, տարիներ շարունակ ղեկավարելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, մեծապես նպաստել է մշակութային կյանքի աշխուժացմանը, իսկ որպես մանկավարժ՝ երկար տարիներ իր փորձն է փոխանցել սերունդներին, ովքեր միջազգային մրցույթներից մշտապես վերադարձել են բարձր պարգեւներով:
Պատահական չէ, որ այսօր Կամո Հովհաննիսյանը Երեւանի ավագանու անդամ է եւ շարունակում է ակտիվորեն մասնակցել իր երկրի հասարակական եւ մշակութային կյանքին»: