Բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա 4 մարզիկով
ՍպորտԲազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա 4 մարզիկով: Արմենպրեսի հաղորդմամբ, Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը կկայանա բազկամարտի աշխարհի առաջնությունը: Մրցաշարին Հայաստանը կներկայանա չորս քաշային կարգերում՝ Աշոտ Ադամյան (60կգ), Վրեժ Սեդրակյան (75կգ), Վլադիմիր Մնացականյան (85կգ) և Արմեն Չապուխչյան (100կգ):
Մրցումային առաջին օրը՝ հոկտեմբերի 1-ին մարզիկները կմրցեն ձախ ձեռքով, մեկ օրը անց՝ աջ: Հայաստանի հավաքականի Կուալա Լումպուր կմեկնեն բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը և փոխնախագահ Կարապետ Աղաջանյանը: