Հարթաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն
ՔաղաքականՀՀ կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշենի
Հարթաշենի գյուղական համայնքի ղեկավար Գագիկ Վանեսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Գագիկ Վանեսյանը 2015 թվականի օգոստոսի 10-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման և արտերկրում բուժում ստանալու անհրաժեշտության հիմնավորմամբ:
Ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1 մլն 120 հազար դրամ, իսկ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը՝ 2 մլն դրամ։