«Փրես Թի Վի»-ին գրում է, որ ԱՄՆ-ի տարածքում գործող որոշ բանկեր առանց որևէ բացատրության փակել են որոշ մուսուլման հաճախորդների բանկային հաշիվները: ԱՄՆ-ում տասնյակ մուսուլման գործարարներ, հասարակական կազմակերպություններ և ուսանողներ հայտարարել են, թե իրենց բանկային հաշիվները փակվելու մասին ծանուցող կարճ հաղորդագրություններ են ստացել: Ամերիկյան-իսլամական հարաբերությունների խորհուրդը այդ քայլը կապել է ցեղապաշտական քաղաքականությունների և այդ պատճառով բողոքի հայց է ներկայացրել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը դա համարել է բանկային մի հարց, որն առնչվում է ֆինանսական հարցերում հաճախորդների պաշտպանության գրասենյակին: