Ուորլիքը Նյու Յորքում ԼՂ հիմնահարցով արդյունավետ բանակցություններ է ակնկալում
ՔաղաքականՀայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներ ունենալու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Նյու Յորք: Այս մասին Ուորլիքը գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր միկրոբլոգում:
«Ժամանել եմ Նյու Յորք` հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին: Մենք արդյունավետ բանակցություններ ենք ակնկալում»,- նշել է Ուորլիքը: