«Փյունիկ»-ը 9-րդ անգամ տիրացավ Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթին
ՍպորտՀակոբ Տոնոյանի անվան ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթն արդեն 9-րդ անգամ նվաճեց Երևանի «Փյունիկ»-ը. «Փյունիկ»-«Միկա»` 3-0:
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի սուպերգավաթի համար մրցում էին «Փյունիկ»-ը և «Միկա»-ն: Հանդիպման մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր ծավալվել: Սակայն խաղի 35-րդ րոպեին «Փյունիկ»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Արթուր Քարտաշյանը: Չէր անցել 3 րոպե, երբ «Փյունիկ»-ը կրկնապատկեց խաղի հաշիվը: Այս անգամ գոլն իր ակտիվում գրանցեց Ռազմիկ Հակոբյանը: Երևանի «Փյունիկ»-ի շարունակեց տիրել խաղային իրավիճակին նաև երկրորդ կեսում և հանդիպման 75-րդ րոպեին 3-րդ անգամ գրավեց «Միկա»-ի դարպասը: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Դավիթ Մանոյանը:
Երևանի «Փյունիկ»-ը և «Միկա»-ն արդեն չորրորդ անգամն էին վիճարկում Հայաստանի սուպերգավաթը: «Փյունիկ»-ն արդեն 9 անգամ է տիրանում Տոնոյանի անվան սուպերգավաթին, իսկ «Միկա»-ն՝ մեկ: