Հայ շախմատիստը միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղն իր տարիքային խմբում
ՍպորտՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սեպտեմբերի 8-17-ը կայացած աշխարհի նախկին չեմպիոն Նոնա Գաբրինդաշվիլու գավաթի միջազգային բաց առաջնությանը Արարատի մարզի ներկայացուցիչ, Եվրոպայի եռակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն իր տարիքային խմբում գրավել է առաջին տեղը` արժանանալով հատուկ մրցանակի: Միաժամանակ, նա իր վարկանիշը բ արձրացրել է 18 կետով:
Արարատի մարզային շախմատի ակադեմիայիգլխավոր մարզիչ Միքայել Մարտիրոսյանը մեկնաբանել է արարտցի երիտասարդ շախմատիստի նվաճումը:
«Հայկն այս առաջնությանը փայլուն հանդես եկավ: Նացուցադրեց վարպետի խաղ. ինը պարտիաներում չորս հաղթանակ, չորս ոչ-ոքի եւ մեկպարտություն արդյունքով կիսեց 4-12-րդ տեղերը` վարկանիշային ցուցանիշներովզբաղեցնելով 12-րդ տեղը մեծահասակների մրցությունում»:
Մրցաշարն ընթացավ շվեյցարական մրցակարգով` ինը խաղափուլով: Բաց առաջնությանը հինգ երկրների ուժեղագույն շախմատիստների շարքում Հայաստանը ներկայացնում էին ութ շախմատիստներ:
Առաջիկայում` հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 6-ը Հայկը կմասնակցի Հունաստանի Պորտոկարաս քաղաքում կայանալիք շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Լիլիթ Մաճկալյան