Երևանում կանցկացվի Թաթուլ Կրպեյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար
ՍպորտԵրևանում կանցկացվի Հայաստանի ազգային հերոս Թաթուկ Կրպեյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար:
«Արմենպրեսս»-ի հաղորդմամբ` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակի կապակցությամբ կազմակերպում է Թաթուլ Կրպեյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան միջազգային հուշամրցաշար:
Հուշամրցաշարը մեկնարկելու է սեպտեմբերի 26-ին ժամը 15.30-ին՝ Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում (Ագաթանգեղոսի 7բ): Մրցաշարի ընթացքում ուժերը կչափեն հայ և վրացի պատանի ըմբիշները: