Գյումրու ֆուտբոլի համալիրի տարածքը նվիրաբերվեց ՀՖՖ-ին
ՍպորտՀՀ կառավարության համաձայնությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամաս N10/5 հասցեի հողամասը, որի տարածքում կառուցվել է ֆուտբոլի մարզահամալիր, նվիրաբերվեց ՀՖՖ-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարÕ £ իրավիճակներրի նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ Գյումրու քաղաքապետի` 2009 թվականի մայիսի 11-ի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային անհատույց (մշտական) օգտագործման է տրամադրվել Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 10/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 8,0 հա մակերեսով հողամասը՝ ֆուտբոլի մարզահամալիր կառուցելու նպատակով:
Նշված հողատարածքի վրա ՀՖՖ-ն կատարել է մեկ միլիարդ երկու հարյուր երկու միլիոն դրամի ներդրում և կառուցել է ֆուտբոլի մարզահամալիր՝ բաղկացած 1299,1 քառակուսի մետր մակերեսով ակադեմիայից, 240,70 քառակուսի մետր մակերեսով պարսպից և թվով 8 ֆուտբոլի դաշտերից, որից 6 հատը բնական, իսկ 2-ն արհեստական խոտածածկով:
Մարզահամալիրի բացման արարողությունը տեղի է ունեցել նախորդ տարի: