«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի», «Սպարտակ» - «Զենիթ». Բուքմեյքերների կարծիքը
ՍպորտՖուտբոլի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի Մոսկվայի «Սպարտակի» եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դիմակայությունը: Բուքմեյքերներն ավելի բարձր են գնահատում հյուրերի հաղթանակի հնարավորությունը՝ 2.25: «Սպարտակի» հաղթանակի գործակիցը 3.20 է, ոչ ոքին՝ 3.30:
Անգլիայի առաջնության 6-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի Լոնդոնի «Տոտենհեմին» եւ կհամարվի ֆավորիտ: «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակի գործակիցը 1.95 է: Դաշտի տերերի հաղթանակի հնարավորությունը գնահատվում է 3.90, ոչ ոքին՝ 3.80:
Ռուսաստանի առաջնություն, 10-րդ տուր
«Սպարտակ» - «Զենիթ»՝ 20:00-ին (Երեւանի ժամանակ)
Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր
«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 15:45-ին