Մոուրինյո. ԱՊԼ-ում միայն մեկ մարզիչ կա, որ կարող է առավոտից երեկո բողոքել ու լացել, բայց նրան ոչինչ չի սպառնա
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է մամուլի միջոցով հարձակումներ կատարել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի նկատմամբ:
Հերթական մամուլի ասուլիսի ժամանակ պորտուգալացին ֆրանսիացու մասին խոսել է առանց անուն նշելու, սակայն սրահում գտնվող բոլոր լրագորղների պարզ է եղել, թե Մոուրինյոն ում նկատի ունի, հայտնում է «The Guardian»-ը:
«ԱՊԼ-ում միայն մեկ մարզիչ կա, ով կարող է մրցավարի մասին խոսել խաղից առաջ և հետո, կարող է մարդկանց հրել տեխնիկական գոտում, առավոտից երեկո բողոքել ու լացել, սակայն դրա համար նրան ոչինչ չի սպառնա:
Նա հաջողության չի հասնում, բայց դրա հետ մեկտեղ պահպանում է իր աշխատանքը և մնում է որպես արքա: Նա այդպիսին միակն է»,- հայտարարել է Մոուրինյոն: