Ռոբերտ Արզումանյանը հրավիրվել է ազգային ընտրանի
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ ևՊերմի «Ամկար»-ի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը հրավիրվել է ազգային ընտրանի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ուսումնամարզական հավաք է կազմակերպում, որտեղ ընտրանին կնախապատրաստվի հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի ազգային թիմի հետ ընկերական և Եվրո-2016-ի ընտրական փուլի Ալբանիայի հետ խաղին:
Հայաստանի ազգային թիմի պաշտպանը չի մասնակցել «Ամկար»-ի հանդիպումներին վերջին երկու շաբաթվա ընթացքում: