Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»


Գյուղական համայնքներում իրազեկվել են խոզանի այրման բացասական հետևանքների մասին

Հասարակություն

Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում «Սերունդների երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հանրային իրազեկման դասընթացներ է իրականացնում բնապահպանական խնդիրների շուրջ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հե տ կապերի ծառայությունից, սեմինարների հիմնական թեման խոզանի այրման վնասակար ազդեցությունն է գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա։

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում անցկացվող «Հանրային իրազեկում» ծրագրի նպատակն է լրացնել բնակչության մոտ արոտավայրերի և խոզանի այրման հետևանքների վերաբերյալ իրազեկության պակասը:

«Սերունդների երկխոսություն» ՀԿ նախագահ Տաթև Շահունյանը նշել է, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության, Հայանտառի և պատկան այլ մարմինների հետ համագործակցաբար։

ՀԿ անդամները նշել են, որ, ի թիվս աշխարհի շատ երկրների, Հայաստանում նույնպես վերջին տասնամյակներում պետական մակարդակով սկսել են ուշադրության կենտրոնում պահել խոզանի այրման հետևանքով առաջացած խնդիրը: ՀՀ կառավարության 1998թ. N 589 որոշմամբ կարգավորվում է անտառներում և հարակից տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման հարցը: Հայաստանում օրենսդրորեն արգելված է կենցաղային և արտադրական աղբի և խոզանի այրումը:

Հանդիպումները ցույց են տվել, որ գյուղական համայնքների բնակչության շրջանում կա թյուր կարծիք, թե խոզան այրելն օգտակար է գյուղատնտեսական աշխատանքների համար։ Ծրագրի կազմակերպիչները սեմինարների ընթացքում բացատրել են, որ խոզանի, տերևների այրումը կարող է աղտոտել օդը, դրա հետևանքով արտանետվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, որը նպաստում է մոլորակի գլոբալ տաքացմանը: Այրումից անջատվում է թունավոր քիմիական նյութ բենզապիրեն, որը նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը: Անջատված ածխաթթու գազն առավել վտանգավոր է հատկապես այն մարդկանց համար , ովքեր ալերգիկ են և ունեն սրտի խնդիր: Բացի այդ, առավել վտանգավոր է խոնավ տերևների այրումը, երբ այրումն ավելի դանդաղ է ընթանում, և արտանետվում են օդով տեղափոխվող մասնիկներ՝ փոշի, մուր և այլ նյութեր, որոնք կարող են ներթափանցել թոքեր՝ առաջացնելով հազ, ցավ կրծքավանդակում և շնչառական խանգարումներ: Բացի այդ, կրակը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, մակերևութային շերտը քայքայվելով վերածվում է մասնիկների, որի հետևանքով հողը հեշտությամբ է ենթարկվում քամու և ջրի էրոզիայի։ Հնձած արտերի այրումը նպաստում է հողում եղած շատ օգտակար նյութերի քայքայմանը։

Տաթև Շահունյանը նշել է, որ Մեղրաձոր համայնքում գյուղացիների կողմից առաջարկ է եղել սեմինարն անցկացնել ավելի լայն ընդգրկմամբ։ Եվ եթե ֆիզիկապես հնարավորություն չկա բոլոր համայնքներում նման դասընթացներ կազմակերպել, ապա կարելի է սոցիալական գովազդների միջոցով տեղեկացնել բնակչությանն այս կամ այն խնդրի ու դրա լուծման վերաբերյալ։

«Սերունդների երկխոսություն» ՀԿ ներկայացուցիչները համայնքներում բաժանում են թեմատիկ բուկլետներ, որոնք առավել մանրամասն ներկայացնում են խնդիրը։

Տաթև Շահունյանը նկատել է նաև, որ գյուղացիները հանդիպումների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են բարձրացնում՝ ջրամատակարարում, ենթակառուցվածքների զարգացում, սոցիալական և այլն։

Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԵվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»