Էնրիկե. Առանց Մեսսիի «Բարսելոնան» չպետք է այլ ոճով խաղա
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսիի վնասվածքով պայմանավորված խաղաոճի փոփոխություն չի լինելու:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Լաս Պալմասին», իսկ Մեսսին վնասվածք ստացած խաղի մեկնարկում և ստիպված կլինի բացթողնել 7-8 շաբաթ:
-Տխուր է, երբ ինչ-որ մեկը վնասվածք է ստանում և ավելի տխուր է, երբ դա տեղի է ունենում Մեսսիի հետ: Բոլորն էլ գիտեն՝ որքան կարևոր է նա «Բարսելոնայի» համար, բայց առանց Մեսսիի թիմը չպետք է այլ ոճով խաղա: Մրցաշրջանի մեկնարկից ի վեր շատ հարցերի ուղղությամբ ենք աշխատել, իսկ հիմա պետք է թիմային խաղ ցուցադրենք,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Marca»-ից: