Գինեսի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը պատրաստվում է գերազանցել սեփական ռեկորդը
ՍպորտԳինեսի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը պատրաստվում է գերազանցել սեփական ռեկորդը՝ կատարելով «Պտտաձողին մեծ պտույտ ետ» վարժությունը: Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Գինեսի ռեկորդակիրը:
«2014թվականի սեպտեմբերին գրանցվեցի Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ պտտաձողի շուրջ 30 րոպեի ընթացքում անդադար կատարելով 1001 պտույտ: Ռեկորդը հաստատելուց հետո փորձեցի գտնել մի ռեկորդ, որը կդառնա իմ անձնականը՝ փորձելով պտույտների առավելագույն քանակ կատարել մեկ րոպեում», -Արմենպրես-ի հաղորդմամբ` ասաց Ռոման Սահրադյանը:
Մեկ տարվա ընթացքում քրտնաջան պարապմունքների արդյունքը Ոստիկանության պայմանագրային աշխատողն անցած տարի ներկայացրեց՝ 1 րոպեում կատարելով 40 պտույտ: Իսկ սեպտեմբերի 30-ին Երևանի Բուենոս Այրեսի այգում սիրողական մարզիկը մրցույթ շոուի ընթացքում ուժերը կչափի գործընկեր Նարեկ Ադամյանի հետ, ով ցանկացել է գերազանցել ընկերոջ ռեկորդը: