Գվարդիոլա. Եթե «Բարսելոնան» դուրս գա Պրիմերայից, և´ թիմը, և´ առաջնությունը կտուժեն
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել այն մասին, որ Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են Իսպանիայից անկախանալու կողմնակիցները։
-Կատալոնիան խոսեց, հայտնեց իր կամքը։ Մոտ 80 % բնակչությունը քվեարկությանն է մասնակցել, և խորհրդարանական մեծամասնությունը կողմ է ակախացմանը։ Կարևոր է, որ մարդիկ գնացել ու քվեարկել են առանց որևէ խնդրի։ Դա անվիճելի է։ Հիմա պետք է քաղաքակետներն ու գործիչները խոսեն։
Անհրաժեշտ է որոշել՝ կմնա՞ «Բարսելոնան» Պրիմերայում։ Եթե ոչ, ապա դա ո´չ ակումբի, ո´չ մրցաշարի օգտին չի լինի,-ասել է կատալոնացի մասնագետը։