«Բարսելոնա»-ն հաղթեց, ԲԱՏԷ-ն անսպասելի առավելության հասավ «Ռոմա»-ի նկատմամբ. ՉԼ
ՍպորտՖուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղային առաջին օրը կայացան E, F, G, H խմբերի հանդիպումները:
E խմբում կատալոնական «Բարսելոնա»-ն 2-1 հաշվով առավելության հասավ գերմանական «Բայեր»-ի նկատմամբ: Անակնկալ հաշիվ գրանցվեց ԲԱՏԷ-«Ռոմա» խաղում, որտեղ 3-2 հաշվով հաղթեց ԲԱՏԷ-ն: H խմբում «Զենիթ»-ը 2-1 հաշվով առավելության հասավ «Գենտ»-ի հետ խաղում, «Վալենսիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Լիոն»-ին: G խմբում «Պորտու»-ն հաղթեց «Չելսի»-ին 2-1, իսկ «Դինամո»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Մաքկաբի»-ի դարպասը: Եվ F խմբում գերմանական «Բավարիա»-ն շարունակում է գոլերով առատ խաղերը: Այս անգամ «Բավարիա» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Դինամո» Զագրեբի դարպասը: Հ ունական «Օլիմպիակոս»-ը հաղթեց «Արսենալ»-ին 2-3 հաշվով:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց: