Միշել Պլատինին վճռական է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու հարցում
ՍպորտՖուտբոլի Եվրոպական միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին նախկին պես վճռական է տրամադրված` մասնակցելու ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է France Press գործակալությունը: «Իմ անկեղծությունը կասկածի տեղիք չի տալիս»,-իր հերթին հայտարարել է Պլատինին:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում խուզարկություն և հարցաքննություններ են իրականացվել: Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը կասկածներ ունի, որ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին Յոզեֆ Բլատերը Կարիբյան ֆուտբոլային միության հետ պայմանագիր է կնքել, որը բացարձակապես շահեկան չէր ՖԻՖԱ-ի համար: Յոզեֆ Բլատերը նաև կասկածվում է ՖԻՖԱ-ի միջոցների հաշվին Միշել Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ վճարներ կատարելու մեջ: