Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում մարզչական խորհուրդ կստեղծվի
ՍպորտՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հերթական նիստի ընթացքում որոշում կայացրեց ստեղծել մարզչական խորհուրդ:
Բռնցքամարտի ֆեդերացիայի նիստն այս անգամ գլխավորում էր ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: «Մեր տղաները, ցավոք սրտի, հավատ չունեն սեփական ուժերի նկատմամբ: Բռնցքամարտիկները մարզումները ժամանակ այլ մարդիկ են, ռինգ մտնելիս` այլ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նիստի ժամանակ փաստեց Գևորգյանը:
Վերջինս հավաստիացրեց, որ մեր մարզիկները պետք կարողանանք կամքի ուժով առավելագույնս հաջող դրսևորեն իրենց աշխարհի առաջնությունում և օլիմպիական վարկանիշ ձեռք բերեն: Աշխատանքի ընթացքում մարզիչների առաջարկով և ֆեդերացիայի նախագահի համաձայնությամբ որոշում կայացվեց ստեղծել մարզչական խորհուրդ: