Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն Օլիմպիական խաղերի չորս ուղեգրի հույս ունի

 Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը լիահույս է աշխարհի առաջնությունից առաջ, որտեղ կխաղարկվեն Օլիմպիական վարկանիշներ: Թեպետ Ռիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է մոտ 300 օր, սակայն հայ բռնցքամարտիկները դեռևս ոչ մի ուղեգիր չունենք այդ խաղերի համար: Գևորգյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց առաջիկա աշխարհի առաջնությունից, ինչպես նաև նշեց, թե Ռիոյի Օլիմպիական խաղերի համար քանի ուղեգրի հույս ունի:  

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք բռնցքամարտի աշխարհի առաջնությունից:

-Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են երեք բռնցքամարտիկ: Երեքն էլ արդեն փորձված տղաներ են, երեքից էլ սպասելիքներ կան: Եթե անկեղծ, ապա մենք չունենք այսօր այն ակնհայտ առաջատարը, ում համար ես վստահ լինեմ, որ նրանցից մեկը կարող է աշխարհի չեմպիոն դառնալ: Բայց որ նրանցից յուրաքանչյուրը հնարավորություն ունի ուղեգիր ձեռք բերելու և մեդալներով վերադառնալու, դրանում ես համոզված եմ: Մնացածն արդեն բախտի բան է, թե արդյոք ճակատագիրը բարեհաճ կգտնվի իրենց նկատմամբ, թե ոչ: Սիրողական բռնցքամարտում մրցավարական խնդիրներն ամբողջ աշխարհում են խնդիր դարձել, քանի որ սպորտն ամբողջությամբ քաղաքականացվել է, և  գերտերությունները փորձում են իրենց մկանները ցույց տալ սպորտի միջոցով: Այս դեպքում մեռնում է սպորտը և կորչում է արդարությունը: Դրա համար հիմա բոլորը փախնում են պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Սա նորություն չէ, մենք պատրաստ ենք հաղթահարելու այս ամենը: Մեր տղաներից կպահանջվի երեքական մենամարտ անցկացնել և հաղթել օլիմպիական ուղեգրի համար:

-Պարոն Գևորգյան, բացեք խնդրում եմ չակերտները` ինչո՞ւ է երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ուղեկցում մեծահասակների հավաքականին աշխարհի առաջնություն:

-Քանի որ Եվրոպայի առաջնությունում Արամ Ավագյանը գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի և այժմ թիմի առաջատարը Արամն է այսօր և մասնագիտական լեզվով ասած Արամն այժմ «քաշ է գցում»` մոտ 10 կգ: Որոշում կայացվեց, որ լիդեր մարզիկը լինի իր անձնական մարզիչի հետ, քանի որ նա մասնակցել էր Եվրոպական խաղերին, Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը: Պարոն Աղամալյանը պատահական մարզիչ չէ,  նա պատրաստ և ունակ է թիմը տանելու աշխարհի առաջնությանը:  Նրա ղեկավարությամբ թիմը պիտի որ ավելի լավ հանդես գա:

-Դուք կարծում եք, որ մենք իսկապես կկարողանա՞նք 4 վարկանիշ ունենալ Ռիոյի Օլիմպիական խաղերի համար:

-Այո, մենք կկարողանանք Օլիմպիական խաղերի համար 4 վարկանիշ ունենալ` 2 աղջիկ, 2 տղա: Չմոռանանք, որ մեր աղջիկները բավականին ուժեղ են: Հաջորդ տարվա մեկնարկին նրանք կգնան աշխարհի առաջնություն, որտեղ իրենց հաղթանակներով ձեռք կբերեն ուղեգիր: Անուշ Գրիգորյանը հաղթելով առաջ է շարժվում, միայն բաց թողեց երիտասարդների Օլիմպիական խաղերը, և դա բնական է երիտասարդ մարզիկի համար: Դրանից Անուշը կարողացավ իրեն հավաքել և ապացուցել, որ իսկապես ուժեղ է:

-Բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական նիստի ժամանակ խոսվեց նաև մարզիկների հոգեբանորեն պատրաստ չլինելու մասին: Գուցե թիմին հոգեբաններ են պետք:

-Գուցե:

-Իսկ աշխատանքներ տանո՞ւմ եք այդ ուղղությամբ:

-Գիտեք, սպորտային հոգեբանությունը միանգամայն այլ բան է: Եթե լինեն նման սպորտային հոգեբաններ, ովքեր պատրաստ են թիմին օգնել, ես պատրաստ եմ նրանց հետ աշխատել: Շատ դեպքերում ինքս եմ հոգեբանի դեր կատարում, նրանք խնդրել են, որ անպայման իրենց կողքին լինեմ: Կգնամ իրենց հետ աշխարհի առաջնությանը և կփորձեմ ոգևորել ու ոգեշնչել նրանց: Ուրախ եմ, որ իմ կերպով և էությամբ ես կարողանում եմ թիմին ոգևորեմ: Ինձ հաջողվեց նրանց վստահություն և հավատ ներշնչել:         

Հարցազրույցը Վարվառա Հայրապետյանի

Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռում