Երևան, 10.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայով Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր Կամենդատյան Այն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան Վարորդները ազդանշաններով աջակցում են «ՈւԺեղ Հայաստանին» Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը. Քվեարկի՛ր 3-ի օգտին


Արտասահմանցի զբոսաշրջիկը Հայաստանի մասին. 10 պատճառ, թե ինչու եմ սիրում Հայաստանը

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Կալպանա Սանդերը «The Huffingtonpost» կայքում «10 պատճառ, թե ինչու եմ սիրում Հայաստանը» խորագրով հոդված է ներկայացրել։ 

Սանդերը հոդվածը սկսում է՝ հարց ուղղելով ընթերցողին այն մասին, թե արդյո՞ք նրանք տեղյակ են, որ Հայաստանն աշխարհի ամենահին քրիստոնյա պետությունն է, և որ Շերը, ում իսկական անունը Շերիլին Սարկիսյան է, ծագումով կիսով չափ հայուհի է։ 
Նա նշում է, որ նրանք, ովքեր որոշում են ճամփորդել, երբեք առաջինը Հայաստանի մասին չեն մտածում։ «Դա լեռնային երկիր է՝ գեղեցիկ բնապատկերներով և ակտիվ ու բազմագույն մայրաքաղաքով»։ Սանդերը, նշելով, որ նոր է վերադարձել Հայաստանից, ներկայացնում է այն պատճառները, թե ինչու է սիրում Հայաստանը՝ խորհուրդ տալով ընթերցողներին նույնպես այցելել այստեղ։

Եվ այսպես, եկեք տեսնենք, թե ինչ է պատմում զբոսաշրջիկ լրագրողուհին մեր երկրի մասին։

Այն չափազանց երիտասարդ է թվում

2015-09-29-1443537827-3681867-IMG_6100.JPG

Ես Հայաստան մեկնեցի՝ սպասելով, որ ժամանակի մեջ քայլ կանեմ դեպի հետ։ Ես կարդացել էի Հայաստանի հինավուրց վանքերի մասին, ուսումնասիրել երկրի տեղը պատմության մեջ։ Ես պատրաստ չէի մայրաքաղաքն այսպիսին տեսնել. Երևանի ակտիվ ժամանակակից Կենտրոն շրջանը, գեղեցիկ սրճարաններն ու ռեստորանները, որոնք լիքն են նույնիսկ աշխատանքային ժամերին։ 1700 տարեկան քաղաքի համար Երևանը չափազանց երիտասարդ է թվում։

Այն ունի աշխարհի ամենաչքնաղ վանքերը

2015-09-29-1443537873-5429456-IMG_7286.JPG2015-09-29-1443537939-5331999-IMG_8006.JPG

Հայկական վանքերը պարզապես ամենագեղեցիկն են։ Ես բազմաթիվ վանքեր եմ այցելել, և դրանցից ամեն մեկը նախորդից էլ ավելի գեղեցիկ էր։ Մութ ու մերկ, առանց դեկորացիաների, սակայն ներսում մեկ կամ երկու վառվող մոմերը դարավոր աղոթքի իրական հոգևոր մթնոլորտ են ստեղծում։ Աղքատիկ պատերը ժամանակին բազմաթիվ հոգևոր որմնանկարներ ու գեղանկարներ են կրել իրենց վրա, որոնք ոչնչացվել են զավթիչների կողմից։ Սովորաբար դրանց գտնվելու տեղերը նույնպես շունչը կտրվելու աստիճան գեղեցիկ են. Սևանա լճի ափին, կիրճերում, ժայռի վրա կամ փորված ժայռի մեջ, ինչպես Գեղարդը։

Երկրի ազգային խորհրդանիշը ստիպում է կանգնել ու երկար հիանալ իրենով

2015-09-30-1443584399-7453868-Ararat.jpg

Արարատ։ Հրաշագեղ լեռը, որը կարելի է տեսնել երկրին նվիրված բոլոր նկարներում, մինչև վերջին օրը մնաց մառախուղի մեջ պարուրված։ Այն հայտնի է որպես մի վայր, որտեղ հանգրվանել է Նոյի տապանը, և հայկական առասպելաբանության մեջ համարվում է աստվածների տունը։ Արարատը խորհրդանշում է ազգային ինքությունը, այն կարելի է տեսնել շատ հուշանվերների, գեղանկարների  վրա, որոնք վաճառվում են տոնավաճառում, ինչպես նաև երկրի գերբի ու անձնագրի կնիքների վրա։ Իմ այցի վերջին օրը ես դուրս նայեցի հյուրանոցի իմ սենյակի պատուհանից ու պարգևատրվեցի ձյունապատ լեռան բնապատկերով։ Ես չափազանց հաջողակ էի... Սակայն այս պատմության ողբերգական կողմն այն է, որ Արարատ լեռը՝ Հայաստանի խորհրդանիշը, իրականում գտնվում է Թուրքիայի տարածքում՝ սահմանից 32 կմ հեռավորության վրա. այսքան մոտիկ, մինչդեռ այսքան հեռու։

Սրճարանային շշմեցնող մշակույթը

2015-09-30-1443583512-215759-IMG_6111.JPG2015-09-30-1443584015-4743884-19063982_391e7c59c9_o.jpg

Դա առաջին բաներից մեկն էր, որ իմ այցելության ընթացքում ես նկատեցի Երևանում, և այն քաղաքին ավելի շատ եվրոպական շունչ է հաղորդում, քան ասիական։ Քաղաքը բառացիորեն լի է սրճարաններով։ Յուրաքանչյուր այգի, հրապարակ, փողոցների մեծ մասը սրճարաններ ունեն, և կարևոր չէ, թե օրվա որ ժամն է, դրանք միշտ լի են մարդկանցով։ Հայերը սիրում են, որ իրենց սուրճը խիտ ու մուգ լինի, և սրճարանում նստելը (ու մարդկանց հետևելը) բացասաբար չի ազդի գրպանի վրա, քանի որ Հայաստանում գները բավականին մատչելի են։

Այստեղ այնքան շատ է ժամանակակից արվեստը

2015-09-30-1443582648-1984586-IMG_6275.JPG2015-09-30-1443582684-9042992-IMG_6192.JPG

Երևանը զարդարված է ժամանակակից արվեստով։ Հիմնական տեսարժան վայրը Կասկադ համալիրն է, որը ծառայում է որպես Գաֆեսճիան արվեստի թանգարան. վայր, որը լի է միջազգային արվեստագետների կողմից ստեղծված արվեստի իսկապես հետաքրքիր աշխատանքներով, որոնք հիմնադրի հավաքածուից են։ Արվեստի բազմաթիվ նմուշները գտնվում են կա՛մ Կասկադ տանող զբոսայգում, համալիրի սանդուղքներին, կա՛մ ներսում, որտեղ շարժասանդուղք կա։ Քաղաքը նաև լի է հայտնի հայերի քանդակներով կամ այլ տեսակ արվեստի նմուշներով։ Իմ սիրելի քանդակը Էնդրյու Կարսոնի «Երեք Գլասինատորներն» են Կասկադում. ապակու կտորների արտասովոր դասավորություն, որոնք պտտվում են թեթև քամուց։

Խաչքարեր

2015-09-30-1443582719-4176473-IMG_7249.JPG

Ես սիրեցի հայակական խաչքարերը՝ տերևների, խաղողի, նռների ու սրբապատկերների բարդ նախշերով։ Խաչքար բառը ձևավորվել է հայերեն երկու արմատներից՝ խաչ և քար։ Խաչն ամենահայտնի քրիստոնեական խորհրդանիշներից մեկն է, սակայն ոչ մի ուրիշ տեղ այս խորհրդանշագրությունն այնքան արմատացած չէ մշակույթի մեջ, որքան Հայաստանում։ Ուր էլ գնաս, հազարավոր խաչքարեր կան աշխարհի ամենահին քրիստոնեական այս երկում, որը թույլ է տալիս բացառիկ հայացք նետել նրա վրա, թե ինչպես է արտահայտվում հոգևորը։ Այսօրվա խաչքարերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Թարմ ու չորացրած մրգերի, թարմ օրգանական սննդի անհավանական բազմազանություն

2015-09-30-1443582752-5670987-IMG_6528.JPG2015-09-30-1443582792-6778584-IMG_6846.JPG

Ուր էլ գնայի, հանդիպում էի կանանց, ովքեր չորացրած մրգերի շարան էին վաճառում կամ «չուչխել», «սուջուխ», որը խաղողի թանձր օշարակի մեջ թաթախած ու թելի վրա չորացրած ընկույզ է։ Դրանք վարագույրի նման կախված են ամենուր՝ թղթի պես բարակ մրգային լավաշների հետ ու ծիրանի, խուրմայի, նուշի և թզի զամբյուղներով։ Իրականում ծիրանը հաճախ հսկայական խնձոր են անվանում։ Ասում են, որ Ք.ա. առաջին դարում հռոմեացի հրամանատար Լուկուլլոսը հայկական ծիրանի մի քանի տնկիներ վերցրեց՝ Հռոմ տանելու համար։ Հռոմեացիները տնկեցին դրանք իրենց քաղաքում ու անվանեցին «հայկական սալոր», և այն այնտեղից տարածվեց Եվրոպայում։ Մենք կոմպոտ էինք խմում՝ եռացրած մրգերից (դեղձ, ծիրան, ելակ) պատրաստված մաքուր հյութ, առանց հավելումների։ Մենք տեսել ենք թարմ հյութերի, ջեմերի ու պահածոների տարաներ։ Իսկական մրգերի երկիր։ Մեզ համար սեղան էին գցում ճռճռան աղցաններով, տապակած կանաչեղենով ու բանջարեղենով, բուսական թեյերով ու աղանդերով։ Ճաշացանկում կարելի էր գտնել նաև թղթի բարակություն ունեցող լավաշ հացը, որը թխում էին ստորգետնյա ջեռոցներում, նաև մատուցում էին խորոված միս ու ածուխի մեջ խորոված կարտոֆիլ։ Ես նաև շատ սիրեցի կրեմի նման նրանց թանձր յոգուրտը, որը նրանք մածուն են անվանում։

Փոքրիկ երկրի համար բնապատկերների անհավանական բազմազանություն

2015-09-30-1443582829-307705-IMG_7317.JPG2015-09-30-1443582865-1608803-IMG_7840.JPG

Սա լեռնային երկիր է, և այստեղ ճամփորդելը կարող է ցույց  տալ, թե որքան բազմազան են բնապատկերները. հյուսիսը լի է կանաչ բլուրներով, մինչդեռ հարավն ավելի անապատային է։ Կովկասյան լեռների անապատացված ճանապարհներով ու կիրճերով մենք ուղևորվում էինք Գառնիի հեթանոսական տաճար ու Գեղարդի վանք, որը փորված է ժայռերի վրա։ Մեկ այլ օր մենք ուղևորվեցինք փիրուզագույն Սևանա լիճ, այն աշխարհի ամենաբարձր քաղցրահամ լճերից մեկն է՝ շրջապատված  լեռներով, որը հայերն անվանում են «Հայկական ծով»։ Մենք այցելեցինք նաև Խոր Վիրապի վանք, որը շրջապատված էր ցորենի արտերով ու խաղողի այգիներով և գտնվում էր Արարատի ցնցող ֆոնին։ Հայաստանը նույնիսկ իր սեփական Շվեյցարիան ունի, որն անվանում են Դիլիջանի ազգային պարկ, դա հաջորդ վայրն է, ուր պետք է այցելեմ հաջորդը։

Եթե երաժշտությունը սիրո սնունդն է, ուրեմն նվագի՛ր

2015-09-30-1443582904-3409896-IMG_5786.JPG2015-09-30-1443582938-6988557-IMG_6113.JPG

Գրեթե ամենուր երաժշտություն է հնչում։ Տոնավաճառում ազգային դուդուկ նվագող տղաներից մինչև փողոցային երաժիշտներ ու Հանրապետության հրապարակի երաժշտական շատրվաններ։ Հայաստանը երաժշտական երկար տարիների ավանդույթ ունի, որը զարգացվել է Կոմիտասի՝ 19-րդ դարի վանականի կողմից։ Տաթևիկ Մարտինի անունով իմ զբոսավարը, ով աստվածային ձայնով էր շնորհված, Գառնու հեթանոսական տաճարում կրոնական երգ երգեց, որը միշտ կմնա ճամփորդության իմ ամենաթանկ հիշողություններում։  Նույնիսկ լեռնադահուկային վերելակներով անցնելիս յուրաքանչյուր խցիկից բարձրախոսներով երաժշտություն էր հնչում։

Այստեղ են ապրում աշխարհի ամենաբարեհամբույր  մարդիկ, ովքեր այդքան հպարտ են իրենց երկրով

2015-09-30-1443583067-8052521-IMG_6727.JPG2015-09-30-1443583104-4206938-IMG_7978.JPG

Այն, ինչ ինձ առավել շատ զարմացրեց, այն էր, որ բոլոորը մոտենում ու խոսում էին ինձ հետ՝ ցանկանալով իմանալ՝ արդյոք ես հնդի՞կ եմ, թե՞ ոչ, իսկ հետո ասում էին, թե ինչն է իրենց դուր գալիս՝ իմ երկրի հետ կապված։ Երեխաներն ու մեծահասակները պատրաստ էին լուսանկարվել, իսկ մրգավաճառները պատրաստ էին անվճար փորձելու հնարավորություն տալ մինչև որևէ բան գնելը։ Գրեթե միշտ նրանք հարցնում էին՝ արդյոք ինձ դո՞ւր է գալիս Հայաստանը։ Ես միշտ ձեռքով անկեղծորեն նրանց «այո» էի պատասխանում։

Եվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԳորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանՇուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է. Աբրահամյան TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան