Վիսենտե դել Բոսկե. «Չելսի»-«Արսենալ» խաղում Կոստայի պահվածքն ինձ դուր չեկավ
ՍպորտԻսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն պարզաբանել է, թե ինչու «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային չի հրավիրել հավաքական՝ մասնակցելու Լյուքսեմբուրգի և Ուկրաինայի հետ առաջիկա խաղերին:
-Նա չէր կարող մասնակցել առաջին խաղին, և մենք որոշեցինք՝ չհրավիրել նրան: Կոստան վատ չի խաղում. եթե ամեն ինչ լավ լինի, ապագայում նա հրավեր կստանա: Հայտացուցակն ընտրելիս հաշվի չենք առել, որ ԱՊԼ-ում Կոստան որակազրկվել է, մեզ միայն անհանգստացնում էր այն, որ Մակեդոնիայի հետ նախորդ խաղում ստացած որակազրման պատճառով նա բաց էր թողնելու մեկ հանդիպում:
Չնայած այն, ինչ տեղի ունեցավ «Չելսի»-«Արսենալ» հանդիպման ժամանակ, ինձ դուր չեկավ: Չի կարելի այդպես վարվել: Այո, Կոստայի պահվածքն ինձ դուր չեկավ,-դել Բոսկեի խոսքը մեջբերված է «AS»-ից: