Չինացի բժիշկները խոնարհվել են գլխի քաղցկեղով հիվանդ, արդեն մահացող 11-ամյա տղայի առաջ, ով խնդրել է իր ծնողներին, որ իր մահվանից հետո իր օրգանները տրամադրեն փոխպատվաստման համար: Նա ենթարվել է կրկնակի վիրահատության, սակայն՝ անհաջող: Հասկանալով, որ իր վիճակն այլևս չի շտկվի, չինացի պատանի Լյան Յոյը խնդրել է, որ իր մահվանից հետո իր օրգանները տրամադրեն նրանց, ովքեր ունեն դրա կարիքը՝ փոխպատվաստման համար: “Աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր բարի գործեր են կատարում: Ես ևս ցանկանում եմ այդպիսի մի լավ բան անել՝ մյուս մարդկանց համար”,- ասել է պատանին: Նրա խնդրանքը կատարվել է: Այս պահին արդեն նրա լյարդն ու երիկամը պատրաստում են փոխպատվաստման համար, իսկ որպես շնորհակալություն՝ բժիշկները խոնարհվել են այն հիվանդանոցային մահճակալի առաջ, որտեղ պառկած է եղել մահամերձ պատանին: