Մոուրինյու. Կարիերայիս վատագույն շրջանն է
Սպորտ«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ չնայած այժմ իր կարիերայի վատագույն շրջանն է՝ շարունակում է լավատես լինել: Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետո «Չելսին» ունի ընդամենը 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը:
-Այժմ իմ կարիերայի վատագույն շրջանն է: Երբեք այսքան շատ չէի պարտվել, արդյունքները պարզապես սարսափեցնում են: Մարզչական կարիերայիս ընթացքում շատ դժվարությունների եմ հանդիպել, բայց սա բարդագույն շրջան է:
Ամեն դեպքում, ես դրական կողմ եմ տեսնում: Սա վատ, բայց օգտակար փորձ է. այս իրավիճակն ինձ կօգնի ավելի լավը դառնալ՝ չնայած կնախընտրեի, որ նման բան տեղի ունենար կարիերայիս 3-րդ կամ 4-րդ, ոչ թե 15-րդ տարում:
Թիմում բոլորս ազատ շփվում ենք և բոլորս մեկ նպատակ ունենք՝ ակումբի համար անել լավագույնը,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «The Telegraph»-ից: