Լեւանդովսկուն չի կարելի համեմատել Մեսսիի կամ Ռոնալդուի հետ. Հիտցֆելդ
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» եւ Շվեյցարիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելը կարծում է, որ գերմանական ակումբի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն չի կարելի համեմատել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի եւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, փոքրիկ հրաշք է, իսկ Լեւանդովսկին պատմություն է կերտում։ Եթե նա կայունություն ցուցադրի եւ շարունակի գոլեր խփել, ապա նրան հնարավոր կլինի դասել աշխարհի լավագույն հարձակվողների թվին։ Երեւում է, որ Գվարդիոլայի սխեմայում նա իրեն սկսում է ավելի լավ զգալ։
Սակայն բնական է, որ Լեւանդովսկուն չի կարելի համեմատել Մեսսիի եւ Ռոնալդուի հետ. դա լրիվ այլ մակարդակ է»,- Հիտցֆելդի խոսքը մեջբերում է «TZ»-ն։