Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Հայկական «Shadowmatic» խաղը հայ մշակույթի թաքնված ու բացահայտ տարածողն է

Համաշխարհային շուկայում հաջողություններ գրանցած հայկական «Shadowmatic» խաղի ակտիվ օգտատերերի թիվը շուրջ 2 միլիոն 720 հազար է: iOS հարթակի համար ստեղծված խաղի հիմնական օգտատերերը 18-25 տարեկան երիտասարդներն են` չնայած խաղը չունի տարիքային սահմանափակում և դրանից օգտվում են փոքրից մինչև մեծ: Հոկտեմբերի 2-4-ին անցկացվող «ԴիջիԹեք 2015» ցուցանահանդեսին մասնակցում է «Տրիադա Ստուդիո» ընկերությունն` իր աշխարահռչակ «Shadowmatic» խաղով:

Ինչպես նշեց խաղի համաhեղինակ Բագրատ Դաբաղյանը, շատ են դեպքերը, երբ խաղը ներբեռնում են ծնողները, բայց խաղում են երեխաները: Appstore-ում էլ հաճախ կարելի է հանդիպել ամերիկացի պապիկների արձագանքներին, ովքեր գրում են, որ իրենց թոռան հետ են խաղում: Բագրատ Դաբաղյանը նկատեց, որ օգտատերերի շրջանում կան այնպիսի լուրջ խաղացողներ, ովքեր կարողանում են այնքան բարձր միավորներ հավաքել, որին դեռ չեն հասել իրենք` խաղի ստեղծողները: «Օրինակ, կա մի չինացի, ով կարողացել է սահմանափակ ժամանակում 209 ստվեր հավաքել, ես 80-ից ավելի չեմ կարողանում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Բագրատ Դաբաղյանը` տեղում որոշելով, որ կ արելի է այդ մարդուն, օրինակ, հայկական կոնյակ նվիրել խաղում հաջողությունների համար:

Ներկայում «Shadowmatic»-ում առկա է 80 խաղային մակարդակ, որոնք մոտ 10 խորագրերի ներքո են: «Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ ավելացրեցինք 11 նոր փուլ երեխաների թեմատիկայով, որից հետո մակարդակների թիվը հասավ 80-ի: Կարծում եմ` մինչ Նոր տարի էլի թարմացումներ կլինեն»,-հայտնեց խաղի համահեղինակը:

Նա ներկայացրեց ստվերների խաղում առկա խորագրերը. ««Մանկական սենյակ», «Կենդանիներ», «Սիմվոլներ», որը դասասենյակի տեսք ունի, ուր տառեր ու թվեր են հավաքում խաղացողնեը, «Ծովային աշխարհ»` նավի մեջ, «Ռետրո սենյակ», ուր Կոմիտասի նկարն է պատին փակցված, «Արդյունաբերական գործիքներ», «Սպորտ»: Ունենք բարդ փուլ, որի վրա մարդիկ շատ են տանջվում: Մի փուլ էլ ունենք խաղի մոլի սիրահարների համար: Այն սպարտային ռեժիմով է, 30 վայրկյանում պատահական սկզբունքով տարբեր փուլերից օբյեկտներ են գալիս, որոնք ընթացքում բարդանոմ են ու խաղացողը պետք է ժամանակի վրա աշխատի և շատ պատկերներ գուշակի: Այդ փուլը կարող են խաղալ մարդիկ, ովքեր բոլոր փուլերին ծանոթ են, քանի որ ժամանակ չկա մտածելու, թե ինչ իր է»,-նշեց Բագրատ Դաբաղյանը` ավելացնելով, որ խաղը հասանելի է 13 լեզվով, այդ թվում` հայերեն:

Ինչպես վերջերս հայտնի դարձավ, ստվերների խաղն ընդգրկվել է Apple TV-ի ծառայությունների շարքում, և այս պահին թիմն աշխատում է խաղի հեռուսատեսային տարբերակի վրա: «Խաղը դեռ պատրաստ չէ Apple TV -ի համար, դեռ ամենաքիչը մեկ շաբաթվա աշխատանք ունենք անելու: Հեռուսատեսային տարբերակի համար խաղի գրաֆիկան ավելի լավն է լինելու, կարելի է սարքի հզորությունն օգտագործել 100 տոկոսով: Խաղը կլինի էկրանին, իսկ հեռակառավարման վահանակով հնարավոր կարելի խաղալ»,-մանրամասնեց Բագրատ Դաբաղյանը:

Անդրադառնալով իրենց թիմի հետագա ծրագրերին` նա նշեց, որ առաջիկայում պատրաստվում են նոր խաղ ստեղծել, ունեն մի քանի գաղափար, բայց դեռ չեն գտել այն մեկը, որի վրա պատրաստ են մեծ ջանք ներդնել:  «Երկրորդ նախագիծը շատ պատասխանատու է, քանի որ «Shadowmatic»-ի նշաձողը բարձր է, իսկ նոր պրոդուկտը չպետք է զիջի նրան: Շատերը երկրորդը չեն կարողանում լավ անել, առաջինը հաջողություն է ունենում, թվում է` հեշտ է, բայց երկրորդը վատն է ստացվում: Մենք նման բան չենք կարող մեզ թույլ տալ»,-նշեշ զրուցակիցը:

Իսկ թե ինչու են ընտրել խաղերի ոլորտը, որովհետև այն թույլ է տալիս օգտագործել երևակայությունը, ստեղծագործականությունը ու նորարարական լուծումներ մշակել: «Դրանք անսահմանափակ հնարավորություններ են տալիս, ոչ մի օրենք, ոչ մի գծված սահման չկա: Միշտ կարելի է այնպիսի բան մտածել, որը ոչ ոք դեռ չի հորինել: Բացի այդ` մենք մեր թիմով սիրում ենք խաղեր խաղալ ու դա մեզ համար ավելի հետաքրքիր է»,-ասաց նա:

«Shadowmatic»-ի հաջողությունների մասին խոսելիս էլ Բագրատ Դաբաղյանը համեստորեն արձագանքեց` նշելով, որ հասել են ամենափոքր հաջողությանը:  «Մենք ուենինք 20 տարվա փորձ գրաֆիկայի ասպարեզում, հետ նայելով հասկանում ենք, որ մեզ համար դժվար չէր այսպիսի խաղ պատրաստել: Պետք է ավելի լուրջ ու բարդ նախագծերի մեջ խորանալ, որը մոտ ժամանակներում կլինի»,-եզրափակեց նա:

Triada Studio-ն հունիսի 8-ին ԱՄՆ-ում Apple ընկերության ամենամյա Apple Design Awards մրցանակին է արժանացել է հունվարին թողարկված Shadowmatic համակարգչային խաղի համար:

Պատրաստեց Անի Նազարյանը

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել