«Փյունիկն» ուժեղ էր «Բանանցից», «Գանձասարն» ու «Ալաշկերտը» խաղացին ոչ ոքի
ՍպորտՖուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում «Բանանցն» ընդունեց «Փյունիկին» եւ պարտվեց նվազագույն հաշվով:
«Գանձասար-Կապանի» եւ «Ալաշկերտի» խաղում գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
«Ալաշկերտը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» մեկ միավոր քիչ ունի: «Գանձասարը» 16 միավորով երրորդն է: «Բանանցն» ունի 7 միավոր եւ նախավերջինն է:
Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր
«Բանանց» - «Փյունիկ»՝ 0:1
Լեւոն Հայրապետյան, 70, 11մ
«Գանձասար» - «Ալաշկերտ»՝ 2:2
Լուբամբո Մուսոնդա, 29, - Միհրան Մանասյան, 33, Հեբեր, 36
Հեռացումներ՝ Ֆոֆանա («Բանանց»), 38, երկրորդ դեղին քարտ, Վահագն Մինասյան («Բանանց»), 64