Ուոլքոտ. Դեռ գնդակը չստացած՝ Օզիլն արդեն գիտի անելիքը
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլքոթը բարձր է գնահատել թիմակցի՝ կիսապաշտպան Մեսութ Օզիլի խաղային որակները։
-Օզիլը վտանգավոր է դաշտի յուրաքանչյուր կետում։ Նա ամեն տեղից կարող է վտանգավոր պահ ստեղծել։ Նրան ամեն ինչ հեշտությամբ է տրվում, Մեսութը յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Նա միշտ կողքերն է նայում ու հավանական զարգացումները դիտարկում, դրա համար էլ դեռ գնդակը չստացած՝ արդեն գիտի, թե ինչպես է վարվելու։
Դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե նա ինչքան լավն է։ Երբ գնդակը նրա մոտ է, գիտեմ, որ ինձ մնում է միայն արագացնել ու բացվել։ Հուսով եմ՝ դաշտում մեր համագործակցությունը երկար կշարունակվի,-ասել է Ուոլքոթը։