Սյուզի Կենտիկյանը կարիերայի 35-րդ հաղթանակն է տոնել
ՍպորտՀա պրոֆեսիոնալ բռնցքամարտուհի, թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանն Համբուրգում մենամարտել է Մեքսիկան ներկայացնող Սուսանա Կրուզ Պերեսի հետ։ «Մարդասպան թագուհին», ով գրեթե մեկ տարի ռինգ դուրս չէր եկել, 10 ռաունդ տևած մենամարտում հաղթել է մրցավարական որոշմամբ։
Նշենք, որ Սյուզի Կենտիկյանին մենամարտին օգնել է պատրաստվել մարզիչ Ֆրանկ Ռիթը: Այս հաղթանակը 35-րդն է Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակցու պրոֆեսիոնալ կարիերայում։