BBC-ն՝ հղում անելով Վրաստանի Գլխավոր դատախազության մամլո ծառայությանը, հայտնում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի գլխավոր դատախազություն է հրավիրվել։ «Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի գլխավոր դատախազություն էր կանչվել երկուշաբթի ժամը 11-ին՝ հետաքննությանը մասնակցելու համար»,- հայտնել են գերատեսչությունում։ Հիշեցնենք, որ հուլիսի 24-֊ին Վրաստանի գլխավոր դատախազությունը խորհրդատվական հատուկ խումբ ստեղծելու մասին հայտարարություն էր արել։ Այն կզբաղվի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մեղադրանքների քննությամբ։