Մյուլլեր. «Բորուսսիայի» հետ հանդիպումը թեժ է լինելու
Սպորտ«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի` Դորտմունդի «Բորուսսիայի» հետ առաջիկա խաղից առաջ կիսվել է սպասելիքներով:
-Շատ հետաքրքիր հանդիպում է լինելու: Երկրպագուներն անհամբեր են, և այնպիսի տպավորություն է ստեղծվել, կարծես ամբողջ ֆուտբոլային Գերմանիան սպասում է այս խաղին: Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից սկսած` մրցաշարային աղյուսակում մեր և «Բորուսսիայի» միջև պայքար է ընթացել: Այնպես որ` թեժ է լինելու: Հաղթանակը հիանալի արդյունք կլինի, որով կշարունակենք մեր ուղին,-Մյուլլերի խոսքը մեջբերել է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Բավարիա»-«Բորուսսիա Դորտմունդ» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը` Երևանի ժամանակով 19:30-ին: