Ֆերերը կարիերայի 50-րդ եզրափակչում 25-րդ տիտղոսն է նվաճել
ՍպորտԱշխարհի 8-րդ թենիսիստ Դավիդ Ֆերերը Կուալա Լումպուրում ընթացող թենիսի մրցաշարի եզրափակչում պարտության է մատնել իր հայրենակից Ֆելիսիանո Լոպեսին և նվաճել է չեմպիոնի կոչումը: 1 ժամ 38 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 7:5, 7:5 հաշվով:
Մալազիայում ավարտված մրցաշարի եզրափակիչը 50-րդն էր Ֆերերի անհատական կարիերայում, և 25-րդը նրա նվաճած տիտղոսների թվում: Իսպանացին դարձավ 5-րդ գործող թենիսիստը, ով 50 եզրափակիչների է մասնակցել:
Նրանից բացի դա հաջողվել էր Ռոջեր Ֆեդերերին, Ռաֆայել Նադալին, Նովակ Ջոկովիչին և Էնդի Մարեյին: