Բրիտանացի բուժեղբայր Վիլյամ Փուլին, ով ապաքինվել է Էբոլա համաճարակից, հայտնել է Աֆրիկա իր հիվանդների մոտ վերադառնալու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնել է Mirror թերթը:
Փուլին որպես բուժեղբայր աշխատել է Սիեռա Լեոնեում, բայց հիվանդների հետ փոխազդեցության արդյունքում վարակվել է տենդով: Հիվանդության ախտորոշումից հետո նա տեղափոխվել է Լոնդոնի Թագավորական հիվանդանոց, որտեղ նրա բուժման համար օգտագործվել է ZMapp փորձնական պատվաստանյութ:
Ապաքինվելուց հետո երիտասարդը ցանկություն է հայտնել վերադառնալ Աֆրիկա վտանգավոր հիվանդության դեմ պայքարի համար: