Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսել է նախապատրաստվել Ֆրանսիայի հետ ընկերական խաղին:
Արմենպրես-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին, Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվիերա» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարզական հավաքը կավարտվի հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի հավաքականը կմեկնի Ֆրանսիա:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրավիրել էր 22 ֆուտբոլիստների: Հրավիրված ֆուտբոլիստներից