Ֆրանսիայի հավաքականում Նտեպին կփոխարինի Լակազետը
Սպորտ«Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական` մասնակցելու է Հայաստանի և Դանիայի հետ առաջիկա ընկերական խաղերին:
Լակազետը փոխարինելու է «Ռեննի» հարձակվող Պաուլ-Ժորժ Նտեպին, ով վնասվածք է ստացել Ֆրանսայի առաջնության 9-րդ տուրի` «Մոնակոյի» հետ խաղում: Հիշեցնենք, որ Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 8-ին, իսկ Դանիայի ընտրանու հետ Դիդյե Դեշամի սաները մրցելու են հոկտեմբերի 11-ին:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Ալեքսանդր Լակազետը մասնակցել է 7 խաղի և խփել է 2 գոլ: