Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Ուկրաինայի հակամարտությունը միջազգային է անվանել: Այն նաև իրավական հետևանքներ կունենա: Այս իրավիճակի համար կիրառելի է Ժնևի փաստաթղթերի ողջ սպեկտրը, հայտնել է Միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:
«Մեր տնօրինության տակ գտնվող բոլոր ապացույցներից ելնելով, Аmnesty International-ը ճանաչել և հայտարարել է այս հակամարտությունը միջազգային, իսկ Ռուսաստանը որպես հակամարտության մի կողմ: Այդ հայտարարությունը իրավական լուրջ հետևանքներ ունի: Դա նշանակում է, որ տվյալ իրավիճակի համար կիրառելի են Ժնևյան կոնվենցիայի ողջ կետերը, ինչպես նաև պատերազմական հանցագործությունների հանդեպ անհատապես գործող պատասխանատվությունը, եթե դրանք ապացուցվեն»,- հայտարարել է Շեթին չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ընթացքում:
Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ հիմքեր չկան Ռուսաստանը մեղադրել Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի բարդացման հարցում, իսկ ՌԴ Պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ աշխարհազորայիններին չի մատակարարել ռազմական տեխնիկա, զինամթերք և այլ աջակցություն: