Սահմանադրական բարեփոխումների հարցում քաղաքական կոնսոլիդացիան կայացած իրողություն է.Շարմազանով
ՔաղաքականԱզգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությունը ցույց տվեց, որ այս հարցում քաղաքական կոնսոլիդացիան և կոնսենսուսն այևս կայացած իրողություն են: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Երկարատև քննարկումից հետո Ազգային ժողովը քվեարկեց և ընդունեց Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկա ծ սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Եվ հատկանշական է, որ չեղավ մի քաղաքական խմբակցություն, որի բոլոր անդամները դեմ քվեարկեն այս նախագծին»,- նշեց Շարմազանովը:
Նա բնական է համարում, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողներ կան:
«Ինչպես արդեն առիթ ունեցել եմ նշելու, ամեն ինչ որոշելու է հայ ժողովուրդը` հանրաքվեի միջոցով: Իսկ բոլոր նրանք, ովքեր հանրաքվեն փորձում են դիտարկել որպես իշխանություն-ընդդիմություն հակադրություն, մեղմ ասած, թյուրիմացության մեջ են: Դրա վառ օրինակը քվեարկության պատկերն է»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
Ազգային ժողովը սեպտեմբերի 5-ին կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումերի նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին: Սահմանադրական բարեփոխումների նախագծին կողմ է քվեարկել 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: