Ընդդիմադիր պատգամավորների յուրահատուկ «իգնորը» Ռուբեն Ջաղինյանին
ՔաղաքականԱԺ-ում քննարկվում է Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության վերաբերյալ խորհրդի հաշվետվությունը: Հաշվետվությունը ներկայացնում է խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, ով հնչեցնում է ծրագրային սպասվելիք նորամուծությունները: Սակայն արի ու տես, որ այդ նորամուծուոթյունները շատ քչերին են պետք՝ նիստերի դահլիճը կիսադատարկ է, պատգամավորների մեծ մասն իր աշխատասենյակում է, իսկ ՀԱԿ պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանն ու Ստեփան դեմիրճյանը ճեմում են Ազգային ժողովի հարակից այգում:

Սոսե Չանդոյան